Լիլի Մորտո. «Նրանց հետ մոռանում եմ ամեն ինչի մասին»

Սկանդալային Լիլի Մորտոն ամեն անգամ յուրովի է զարմացնում իր ինստագրամյան հետևորդներին՝ հրապարակելով համարձակ ու սեքսուալ լուսանկարներ:
Հայտնի «Հայկական տիկնիկ»-ը միշտ հանդես է գալիս ոճային ու կանացի կերպարներում:
Օրեր առաջ Լիլին զարմացրել էր իր երկրպագուներին՝ հրապարակելով իր սիրելիի և երեք երեխաների հետ լուսանկարներ: Մեկնաբանություններում հետևորդները հետաքրքրվում էին՝ արդյոք ո՞ւմն են երեք փոքրիկները, սակայն շիկահերը դեռ ոչ մի կերպ չի արձագանքել նրանց այդ հարցերին:
«Նրանց հետ մոռանում եմ ամեն ինչի մասին»,- նոր հրապարակմանը կից նշել է գեղեցկուհին: