Քանյե Ուեսթը ներկայացրել է Քիմ Քարդաշյանի հետ՝ Donda-ի շնորհանդեսի եզրափակիչ մասը

Ռեփեր Քանյե Ուեսթը YouTube-ի իր ալիքում տեղադրել է Չիկագոյում Donda ալբոմի շնորհանդեսից մի հատված: Միջոցառումը տեղի ունեցավ Soldier Field մարզադաշտում՝ ռեփեր DaBady-ի, ռոքեր Մերիլին Մենսոնի, Ուեսթի նախկին կնոջ՝ Քիմ Քարդաշյանի և շատ ուրիշների մասնակցությամբ:

«Come To Life» երգի հոլովակում ռեփերը «այրվում է» և գնում հարսանեկան զգեստով հագնված Քարդաշյանի հետ հանդիպման: Համարի վերջում Ուեսթը բռնում է Քարդաշյանի ձեռքը: Շնորհանդեսից հետո ցանցում սկսեցին լուրեր պտտվել զույգի հնարավոր վերամիավորման մասին, քանի որ Քանյեի կատարումը հարսանեկան արարողության էր նման:

Վերջերս հայտնի դարձավ, որ նոր ալբոմի Hurricane երգում Ուեսթը խոստովանում է, որ դավաճանել է կնոջը նույնիսկ երեխաների հայտնվելուց հետո: Զույգն ամուսնացել է 2014 թվականին, իսկ 2021 թվականի փետրվարին Քարդաշյանը ամուսնալուծության դիմում է ներկայացրել: