Յուլիաննա Կարաուլովան որդուն մկրտել է Հայաստանում

Որդու ծնունդից երեք ամիս անց 33-ամյա երգչուհի Յուլիաննա Կարաուլովան որոշել է մկրտել երեխային: Իր սիրելիի և երեխայի հոր՝ Անդրեյ Չյորնիի հետ միասին աստղը ժամանել է Հայաստան, որտեղ էլ տեղի է ունեցել սրբազան արարողությունը:

Ինստագրամում երգչուհին կիսվել է մկրտության կադրով, որում պատկերված են երեք ամսական Սաշայի և նրա ծնողների կնքահայրը: Կարաուլովան այլ մանրամասներ չի հայտնել:

Կարաուլովան բացահայտեց իր հղիության մասին ծննդաբերությունից երկու ամիս առաջ: Քեթի Թոփուրիայի պես նա ևս այդ մասին հայտնեց նոր տեսահոլովակում:

Ինչպես արտիստի, այնպես էլ սիրելիի համար երեխան առաջին զավակն է: Յուլիաննան երկար ժամանակ հանդիպում էր հնչյունային պրոդյուսեր Անդրեյ Չյորնիի հետ: Չնայած այն հանգամանքին, որ սիրելին երգչուհուն ամուսնության առաջարկություն է արել դեռ հինգ տարի առաջ, զույգը դեռևս ամուսնացած չէ: