6 պատճառ, թե ինչու պետք է դիտել «La casa de papel» սերիալը

Այսօր մեկնարկում է «La casa de papel» իսպանական հեռուստասերիալի նոր եթերաշրջանը Netflix-ում: Եվ եթե դուք դեռ չեք դիտել իսպանական ամենաթեժ հեռուստասերիալներից մեկը, ապա խորհուրդ ենք տալիս շտապ շտկել դա: Իսկ ինչո՞ւ: Rambler.ru-ն առանձնացրել է հիմնական պատճառները:

1. Գլխավոր հերոսներն աննկարագրելի գրավիչ են
Նախ, գլխավոր հերոսները իրոք գեղեցիկ տղամարդիկ են: Սա հաստատում են միլիոնավոր երկրպագուները, ովքեր սերիալի հաջողությունից հետո գրոհել են հերոսների ինստագրամյան անձնական էջերը, ինչպես նաև տասնյակ տեսանյութերը TikTok-ում, որոնցից յուրաքանչյուրի տակ օգտատերերը խոստովանում են, որ ճամպրուկը հավաքում են Իսպանիա մեկնելու նպատակով՝ փնտրելու այդ տաքարյուն տղամարդկանց:

2. Սյուժեի անսպասելի շրջադարձեր
Երկրորդ առանձնահատկությունը հաստատ սյուժեն է: Վստահ եղեք՝ դուք երբեք չեք կռահի, թե ինչպես կավարտվի իրադարձությունների այս կամ այն ​​ընթացքը: Սցենարը, ի դեպ, գրվել է հեռարձակմանը զուգահեռ. «Թղթե տան» ստեղծողները նշել են, որ հետևել են հանդիսատեսի արձագանքին և դրանից հետո միայն որոշել, թե ինչ անել հետո:

3. Ոճ
Երրորդը՝ ոճը: Այո, կերպարների հիմնական հանդերձանքը Սալվադոր Դալիի կարմիր կոմբինեզոններն ու դիմակներն են, բայց որքան զիլ տեսք ունեին նրանք: Pull & Bear-ը, նախագծի հաջողության ֆոնին, նույնիսկ թողարկեց սերիալի հիման վրա հագուստների հավաքածու:

4. Սաունդթրեք
Չորրորդը՝ երաժշտությունը: Հեռուստադիտողը լաց էր լինում My Life Is Going On երգի հնչյունների ներքո և արդեն անգիր գիտի իտալական Bella Ciao-ն:

5. Շատ համարձակ կողոպուտ
«Թղթե տունը» անպայման դուր կգա կողոպուտային ժանրի ֆիլմերի երկրպագուներին. ամբողջ պատմությունը կառուցված է հենց դրա վրա: Եվ խոսքը պատմության մեջ ամենամեծ կողոպուտի մասին է`Իսպանիայի թագավորական դրամահատարանը:

6. Անմոռանալի ծիծաղ
Եվ վերջապես Դենվերը: Այո, նա արժանի է առանձին կետի, քանի որ նրա մերկ իրանով և անկրկնելի ծիծաղով պարերը դարձել են ամենահայտնի դրվագները, որոնք փորձում են կրկնել սերիալի հարյուրավոր երկրպագուները: