Ջոլին խոստովանել է, որ Փիթի հետ ապրած 14 տարվա ընթացքում վախեցել է իր և ամբողջ ընտանիքի անվտանգության համար

Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին խոստովանել է, որ դերասան Բրեդ Փիթի հետ ապրած 14 տարվա ընթացքում վախեցել է իր և ամբողջ ընտանիքի անվտանգության համար:

Ինչպես նշում է Daily Mail-ը, 46-ամյա աստղը նշել է, որ 57-ամյա Փիթի հետ հարաբերությունների ժամանակ ունեցած փորձառության հետևանքով գիտակցել է երեխաների իրավունքների կարևորությունը:

Ջոլիի խոսքով՝ ինքն այս թեմայով չի կարող մանրամաներ պատմել, քանի որ Փիթի հետ երեխաների խնամակալության շուրջ դատական գործընթացը դեռ չի ավարտվել: Նա ակնարկել է, որ խոսքն ընտանեկան բռնության մասին է:

Նախկին զույգն ունի վեց երեխա, որդեգրած  20-ամյա Մեդոքսը, 17-ամյա Պաքսը, 16-ամյա Զահարան, և կենսաբանական դուստրեր 15-ամյա Շայլոն, 13-ամյա երկվորյակներ Նոքսը և Վիվիենը:

Ջոլին հավելել է, որ ինքը տրավմաների է ենթարկվել և «կոտրվել» այն «սարսափելի» փորձից, որը, նրա կարծիքով, շարունակվել էր «վերջին տասնամյակում»: Բայց, չնայած այդ ամենին, նա պնդում է, որ ցանկանում է, որ իր ամբողջ ընտանիքը «ներառյալ հայրը» «ապաքինվի և խաղաղ լինի»:

«Մենք միշտ ընտանիք կլինենք»,- ավելացրել է նա: