46-ամյա երգիչ Էնրիկե Իգլեսիասն Ինստագրամի իր էջում հայտարարել է, որ իր առաջիկա Final ալբոմը կարող է վերջինը լինել իր երաժշտական կարիերայում:
«Սա կարող է լինել իմ վերջին ալբոմը»,- ասել է Էնրիկեն՝ պատասխանելով երկրպագուների հարցերին: «Սա այն չէ, ինչի մասին ես մտածում էի վերջին մի քանի ամիսների ընթացքում: Ես այս մասին մտածում էի վերջին մի քանի տարիների ընթացքում»,- խոստովանել է նա:
Ռիկի Մարտինի և Սեբաստիան Յաթրայի հետ իր առաջիկա շրջագայությունը խթանելով՝ Էնրիկեն բացահայտել է առաջիկա ալբոմից որոշ մանրամասներ. «Ալբոմը կլինի երկու մասից, բայց դրանք կլինեն վերջինները»,- ասել է Իգլեսիասը:
Միաժամանակ Էնրիկեն նշել է, որ չի պատրաստվում ամբողջությամբ լքել երաժշտական ինդուստրիան: Նա կշարունակի գրել կոմպոզիցիաներ, բայց ով է դրանք կատարելու և ինչ ոճով են լինելու, նա չի մանրամասնել. «Պարտադիր չէ, որ երգերը փաթեթավորվեն որպես ալբոմ: Այսպիսով, այս նախագիծը ինձ համար կարևոր է»,- ավելացրել է երգիչը՝ մեծ հույսեր կապելով առաջիկա ալբոմի հետ: