Վիկտորյա Բեքհեմը հրապարակել է ամուսնու 18+ լուսանկարը

47-ամյա Վիկտորյա Բեքհեմը պայթեցրել է համացանցը ամուսնու՝ 46-ամյա Դևիդ Բեքհեմի նոր լուսանկարով: Երգչուհին սիրելիին լուսանկարել է շատ համարձակ դիրքում:

Դիզայներ, երգչուհի Վիկտորյան և հայտնի ֆուտբոլիստը համարվում են շոու-բիզնեսի ամենագեղեցիկ զույգերից մեկը: Ամուսիններն ունեն չորս երեխա՝ 22-ամյա Բրուքլինը, 18-ամյա Ռոմեոն, 16-ամյա Քրուզը և իննամյա դուստրը՝ Հարփերը: Միևնույն ժամանակ, Դևիդին և Վիկտորյային հաջողվել է պահպանել նույն վառ դրսևորված զգացմունքները, ինչ հարաբերությունների սկզբում:

Դրա ևս մեկ ապացույց է ցուցադրել Վիկտորյան: Նա հանրայնացրել է, թե ինչպես է հանգստյան օրերն անցկացրել ամուսնու հետ: Հայտնի զույգը հանգստացել է հսկայական լողավազանի մոտ: Դևիդը սև լողազգեստով պառկել է ջրի մեջ՝ միևնույն ժամանակ բաց չթողնելով արևայրուք ընդունելու հնարավորությունը: Կադրում Բեքհեմի Versace-ի ներքնազգեստը մի փոքր իջեցված է:

«Ուրախ կիրակի»,- հակիրճ մեկնաբանել է Վիկտորյան: Դիզայները նաև ավելացրել է, որ ինքն է նկարի հեղինակը:

Աստղային զույգի երկրպագուները հիացած են համարձակ կադրով, որը ոչ ոք չէր սպասում Վիկտորյայից: Սովորաբար, բազմազավակ մայրը հրապարակում է իր ապրանքանիշի նոր հավաքածուների ստեղծման աշխատանքային կադրերը կամ կիսվում ընտանեկան կյանքի հետաքրքիր դրվագներով: