Քարդի Բին երկրորդ անգամ մայր է դարձել

28-ամյա ռեփ երգչուհի Քարդի Բին երկրորդ անգամ մայր է դարձել: Լույս աշխարհ է եկել նրա և ամուսնու՝ 29-ամյա ռեփեր Offset-ի որդին։ Քարդին նորությունը հայտնել է Ինստագրամի իր էջում՝ լուսանկար հրապարակելով նորածին որդու հետ։ Հավելենք, որ երեխան ծնվել է սեպտեմբերի 4-ին։

«Այնքան երջանիկ ենք, որ մեր որդին լույս աշխարհ է եկել։ Նրան արդեն շատ են սիրոմ մեր ընտանիքներն ու ընկերները, և մենք չենք համբերում նրան ծանոթացել եղբայրների ու քույրերի հետ»,- գրել է ռեփ երգչուհին։

Քարդիի հղիության մասին հայտնի է դարձել հունիսին։ Նա այն ժամանակ ամուսնու հետ մասնակցել է «BET Awards» մրցանակաբաշխությանը, որի ընթացքում էլ ցույց է տվել կլորացած որովայնը։

Cardi B-ն և Offset-ը ամուսնացել են չորս տարի առաջ: 2018 թվականին նրանք դուստր ունեցան՝ Կալչերը: Դստեր ծնվելուց կարճ ժամանակ անց երգչուհին հայտարարել էր, որ բաժանվել է ամուսնուց: