Տիմատին հանգստանում է Հունաստանում ուկրաինացի մոդելի հետ (լուսանկարներ)

Մամուլում արդեն մի քանի օր է, ինչ լուրեր են շրջանառվում 38-ամյա Տիմատիի նոր սիրավեպի մասին 20-ամյա ուկրաինացի մոդել և բլոգեր Սաշա Դոնիի հետ: Այս խոսակցությունները հրահրել է հենց ռեփերը, երբ սկսել է իր ինստագրամում հրապարակել ինչ-որ շիկահերի հետ արձակուրդից լուսանկարներ, որոնցում չի երևում խորհրդավոր անծանոթուհու դեմքը: Օրերս համացանցում հայտնվել է սիրավեպի առաջին պաշտոնական հաստատումը. զույգը հայտնվել է պապարացիների օբյեկտիվում:

Պապարացիները բռնացրել են Տիմատիին և Սաշային երեկոյան զբոսանքի ժամանակ հունական Միկոնոս կղզու գեղեցիկ փողոցներով:

Ավելի ուշ Տիմատիի և սիրելիի զբոսանքից լուսանկարներ հայտնվել է հենց իրենց ինստագրամյան պաշտոնական էջերում, սակայն զույգը ներկայացել է առանձին:

Ըստ ամենայնի, ռեփերը և նրա նոր սիրեցյալը շատ երկար ժամանակ չէին ծրագրում թաքցնել իրենց սիրավեպը, պարզապես փորձում էին հետաքրքրություն առաջացնել երկրպագուների շրջանում: Տիմատին երկար ժամանակ իր միկրոբլոգում հրապարակում էր Սաշայի մարմնի տարբեր մասերի լուսանկարները, իսկ աղջիկն իր հերթին կիսվում էր լուսանկարով՝ նշելով երգչի գտնվելու նույն լոկացիան։