Բելմոնդոյի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին

Ֆրանսիացի դերասան Ժան Պոլ Բելմոնդոյի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին Փարիզի Հաշմանդամների տանը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Ելիսեյան պալատի հայտարարությանը:

Հիշեցնենք, որ հանրահայտ դերասանը կյանքից հեռացել է սեպտեմբերի 6-ին 88 տարեկանում: Բելմոնդոն նկարահանվել է տասնյակ ֆիլմերում, որոնց թվում են «Վերջին շնչով» (Àbout de souffle, 1960), «Հիանալին» (Le Magnifique, 1973), «Պրոֆեսիոնալը» (Le Professionnel, 1981), «Ասը ասերից» (L’As des As, 1982), «Կողոպտիչները» (Le casse, 1971) ժապավենները: