«Ինձ հետ հանդիպելը հեշտ չէ». Զենդայան անձնական կյանքի և Թիմոթի Շալամեի հետ հարաբերությունների մասին

Զենդայան հայտնվել է բրիտանական Vogue-ի շապիկին: Հոկտեմբերյան համարին տված հարցազրույցում դերասանուհին կիսվել է իր անձնական կյանքի որոշ մանրամասներով:

Զենդայան խոստովանել է, որ հրաժարվել է առաջին համբույրից՝ Disney Channel-ում «Shake It Up» (2010-2013) սերիալում նկարահանվելիս:

«Հիշում եմ, որ նկարահանման հրապարակում էի և որոշեցի. Ես չեմ պատրաստվում դա անել: Ես ուղղակի կհամբուրեմ նրա այտը, քանի որ ինձ դեռ չեն համբուրել: Ես չեմ ուզում, որ իմ առաջին համբույրը տեղի ունենա տեսախցիկների առջև»,- խոստովանել է 25-ամյա աստղը:

Զենդայան խոսել է նաև  Թիմոթի Շալամեի հետ Դենիս Վիլնյովի «Dune» ֆիլմի նկարահանման հրապարակում աշխատելու մասին: Նա նշել է, որ դերասանը գնահատում է իր ներկայությունը: «Ես միակ մարդն էի, որը դերասանական կազմում ավելի մոտ էր իր տարիքին: Մի անգամ նա ասաց. «Լավ է, որ դու հասկանում ես իմ կատակները»: Մենք պարային երեկույթներ էինք կազմակերպում։ Նա պարզապես գալիս էր իր փոքրիկ բումբոքսի հետ և դնում 2000-ականների երգեր, օրինակ՝ Soulja Boy»:

«Մենք ներդաշնակ էինք: Մենք ունենք նմանատիպ ռիթմ: Մենք կարող էինք կենտրոնանալ տեսարանների վրա, բայց նաև շատ զվարճանալ»,- ասել է Շալամեն լրագրողին՝ Զենդայային բնութագրելով որպես «հրաշալի ընկեր»: Նա ակնհայտորեն շատ տաղանդավոր դերասան է, և պարզապես հիանալի մարդ ու լավ ընկեր: Հատկապես այս նախագծում հաճելի է հանդիպել նրանց, ովքեր ունեն նմանատիպ փորձ և որոնց հետ կարող ես զրուցել»:

Միևնույն ժամանակ, դերասանուհին փորձում է իր անձնական կյանքը «հեռու» պահել հանրության աչքից:

Դերասանուհին ծիծաղում է. «Կյանքում ինձ հետ հանդիպելը հեշտ գործ չէ: Ցանկը երկար է. հայրս, եղբայրներս և սիրելիներս պետք է հավանություն տան այդ տղային»: