Մահացած են գտել դերասան Մայքլ Քեննեթ Ուիլյամսին

ATLANTA, GEORGIA - DECEMBER 10: Michael K. Williams attends the "Richard Jewell" screening at Rialto Center of the Arts on December 10, 2019 in Atlanta, Georgia. (Photo by Derek White/Getty Images)

ԱՄՆ-ում մահացել է դերասան Մայքլ Քեննեթ Ուիլյամսը, արտիստը 54 տարեկան էր։ Այս մասին գրում է New York Post-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների իր աղբյուրին։

Տեղեկությունների համաձայն՝ դերասանին մահացած են գտել Բրուքլինում գտնվող նրա բնակարանում։ Առանձնատանը թմրանյութեր են հայտնաբերվել, ինչը կարող է վկայել այն մասին, որ հնարավոր է՝ Ուիլյամսը մահացել է դրանց չարաշահման հետևանքով։

Ուիլյամսը կարիերան սկսել է որպես պարող․ նա մասնակցել է Ջորջ Մայքլի, Մադոննայի տեսահոլովակների նկարահանմանն ու շրջագայություններին, ինչպես նաև աշխատել է որպես մոդել։ 2002թ․-ին Ուիլմայսը հայտնի է դարձել «Գաղտնալսում» հեռուստասերիալում կատարած դերի շնորհիվ, ինչից հետո սկսել է հայտնվել ամերիկյան այլ սերիալներում՝ էպիզոդիկ դերերով։ 2010թ․-ին նա գլխավոր դեր է ստացել «Ընդհատակյա կայսրություն» սերիալում, որում նկարահանվել է մինչև 2013թ․-ը։
Ուիլյամսն նաև «Էմմի» մրցանակի է առաջադրված եղել «Լավկրաֆթի երկիր» սերիալում երկրորդ պլանի դերի համար։