Քայլի Ջենները պաշտոնապես հաստատել է իր հղիության լուրը (լուսանկարներ, տեսանյութ)

Տեղեկությունը, որ 24-ամյա Քայլի Ջենները և նրա սիրեցյալը՝ 30-ամյա Թրևիս Սքոթը երկրորդ անգամ ծնողներ են դառնալու, առաջին անգամ մամուլում հայտնվեց դեռ օգոստոսի վերջին: Սակայն այն ժամանակ դրա մասին խոսում էին միայն ինսայդերները: Այժմ ինքը՝ Քայլին, պաշտոնապես հաստատել է այս տեղեկությունը, և դա արել է շատ գեղեցիկ ձևով:

Հայտնի հեռուստաաստղը հրապարակել է հոլովակ, որը պատկերում է ընտանեկան ամենահուզիչ պահերը այն ժամանակ, երբ Քայլին և Թրևիսը իմանում են հղիության մասին, մինչև բժշկի այցելությունը: Տեսանյութում հայտնվել է նաև այն դրվագը, երբ Քայլի մայրը՝ Քրիս Ջեններն է տեղեկանում դստեր երկրորդ հղիության մասին:

Քայլիի և Թրևիսի համար սա երկար սպասված իրադարձություն է: Այսպիսով, ավելի վաղ ինսայդերները հայտնում էին, որ նրանք փորձում էին երեխա ունենալ գրեթե մեկ տարի: Ինքը՝ Քայլին, չի թաքցրել, որ երազում է մեծ ընտանիքի մասին և ցանկանում է առնվազն չորս երեխա ունենալ:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Kylie 🤍 (@kyliejenner)