Մահացել է «Շերբուրգյան հովանոցներ» ֆիլմի աստղերից մեկը

Հռոմում 84 տարեկանում մահացել է իտալացի դերասան Նինո Կաստելնուովոն` աշխարհահռչակ «Շերբուրգյան հովանոցներ» ֆիլմի (1964 թ.) աստղերից մեկը, հայտնում է StarHit-ը:

Նշվում է, որ մահից առաջ նա երկար ժամանակ հիվանդ էր: Դերասանի ընտանիքը հայտարարել է, որ «խորապես վշտացած է սիրելի Նինոյի կորստից»:

Դերասանի հուղարկավորությունը տեղի կունենա Հռոմում և փակ կլինի հասարակության համար, ասել են հարազատները:

Նինո Կաստելնուովոն ծնվել է 1936 թվականի հոկտեմբերի 28-ին Իտալիայի Լեկկո նահանգում: Նա իր կարիերան սկսել է 1950-ականներին, և այս ընթացքում խաղացել է ավելի քան 70 ֆիլմերում, այդ թվում ՝ «Անգլիացի հիվանդը», «Ռոկոն և նրա եղբայրները» և «Կարմիր վարդեր Ֆյուրերի համար»: