Հասանելի է «Մատրիցա 4» ֆիլմի թիզերը (տեսանյութ)

«Մատրիցա 4» (The Matrix Resurrections) ֆանտաստիկ ֆիլմի առաջին թիզերը հրապարակվել է YouTube-ում և Warner Bros. կինոընկերության հատուկ կայքում:

Թիզերը կարելի է տեսնել՝ ընտրելով առաջարկվող կապույտ կամ կարմիր հաբերից մեկը: Հանդիսատեսը կտեսնի կարճ տեսանյութ՝ ֆիլմից մի քանի կադրերով:

Տեսանյութն ավարտվում է հինգշաբթի՝ սեպտեմբերի 9-ին, ֆիլմի ամբողջական թրեյլերի թողարկման մասին հաղորդագրությամբ: Ֆիլմի պրեմիերան նախատեսված է դեկտեմբերի 16-ին:

Եռագրության առաջին ֆիլմը մեծ էկրան է բարձրացել 1999 թվականին: Հակաուտոպիան պատմում է մի աշխարհի մասին, որն ամբողջությամբ գրավված է արհեստական բանականությամբ: 2003 թվականին ներկայացվել են «Մատրիցա» ֆիլմի երկու շարունակություններ: