Հոլիվուդյան դերասաններ Ջեսիքա Չեսթեյնն ու Օսկար Այզեքը համացանցում իրարանցում են առաջացրել այն բանից հետո, երբ, կարմիր գորգին միասին հայտնվելով, տարօրինակ մտերմություն են դրսևորել, գրում է Daily Mail-ը:
Դա անկեղծ զարմացրել է նրանց երկրպագուներին, որոնցից շատերը շտապել են հիշեցնել, որ երկուսն էլ ամուսնացած են և ընտանիքներ ունեն:
Խաղընկերները ներկա են եղել HBO-ի նոր Scenes from a Marriage ֆիլմի պրեմիերային, որը կայացել է Վենետիկի կինոփառատոնի շրջանակում:
44-ամյա Չեսթեյնը ձախ թևը գցել է 42-ամյա Այզեքի ուսին, մինչդեռ վերջինը, քնքշորեն շոյել է նրա մաշկը, ապա սևեռուն նայել աչքերի մեջ ու հետո մեղմիկ հպվել դերասանուհուն մարմնին, համբուրել թևը: Դա Չեսթեյնին ստիպել է ծիծաղել, հետո՝ փաթաթվել խաղընկերոջը:
Համապատասխան տեսանյութը Twitter-ում դիտվել է 10.1 մլն անգամ: