Երգչուհի Բրիթնի Սփիրսի հայրը՝ Ջեյմին, դստեր նկատմամբ խնամակալության դադարեցման վերաբերյալ հայց է ներկայացրել Լոս Անջելեսի դատարան, այս մասին հայտնում է CNN-ը։
Աշխարհահռչակ երգչուհու հոր միջնորդության մեջ նշվում է, որ նրա դուստրը «իրավունք ունի, որ դատարանը լրջորեն վերանայի խնամակալության պահպանման անհրաժեշտության հարցը», քանի որ «հանգամանքներն այն աստիճանի են փոխվել, որ խնամակալության պահպանման անհրաժեշտություն կարող են այլևս չլինել»։ Փաստաթղթում նաև նշվում է, որ 39-ամյա երգչուհին այս անգամ ստիպված չի լինի հոգեբանական հետազոտություն անցնել իր նկատմամբ խնամակալության դադարեցման նպատակով։
Որպեսզի Բրիթնի Սփիրսի հոր միջնորդությունն ուժի մեջ մտնի, այն պետք է քննի դատարանը։ Այդ գործով հաջորդ դատական նիստը նշանակված է սեպտեմբերի 29-ին։