Ջենիֆեր Լոուրենսն առաջին անգամ կմայրանա (լուսանկարներ)

31-ամյա հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը և նրա ամուսինը՝ Կուկ Մարունին, առաջին անգամ ծնողներ կդառնան, այս մասին հայտնում է People-ին՝ վկայակոչելով աստղի ներկայացուցչին։

Նորությունն առաջին անգամ հրապարակվել է «People» ամսագրի էջերում, ինչի արդյունքում դերասանուհու մենեջերները հաստատել են լուրերը, սակայն մանրամասներ չեն ներկայացրել։

Ջենիֆերը Նյու Յորքից 37-ամյա կոլեկցիոների հետ ծանոթացել է 2018թ-ին 2017թ․-ին ռեժիսոր Դարեն Արանոֆսկուց բաժանվելուց հետո։ Լոուրենսն ու Մարունին ամուսնացել են 2019թ․-ի հոկտեմբերին։ Entertainment Tonight-ին տված հարցազրույցում նա ասել է․ «Նա պարզապես լավագույն մարդն է, որին երբևէ հանդիպել եմ իմ կյանքում»։