Ռիհաննան հետ է վերցրել հոր դեմ ներկայացրած հայցը

Ռիհաննան հետ է վերցրել հոր դեմ ներկայացրած հայցը և պայմանավորվածություն ձեռք բերել մինչև պաշտոնական դատաքննությունը։ Radar Online-ը պնդում է, որ Ռիհաննան հայցը հետ է վերցրել դատավարության մեկնարկից մի քանի շաբաթ առաջ (առաջին նիստը նախատեսված էր սեպտեմբերի 22-ին): Ամենայն հավանականությամբ, նա չի ցանկացել հրապարակայնացնել ներքին խնդիրները։ Բացի այդ, պարբերականը ենթադրում է, որ նա և Ռոնալդը, կարծես, գտել են փոխզիջման տարբերակներ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ չնայած դստեր անունից գործելու լիազորությունների բացակայությանը, Ռոնալդը նրա համար կազմակերպել է 15 մլն դոլար արժողությամբ շրջագայություն Լատինական Ամերիկայում և երկու համերգ Լոս Անջելեսի Staples Center-ում և Լաս Վեգասի T-Mobile Arena-ում։

Նշենք, որ չնայած դատավարություններին, Ռիհաննան շարունակում է նորմալ հարաբերություններ պահպանել հոր հետ։