Հրապարակվել է Լեոնարդո Դի Կապրիոյի և Ջենիֆեր Լոուրենսի մասնակցությամբ նոր ֆիլմի թրեյլերը

Netflix-ի յութուբյան ալիքը հրապարակել է «Don’t Look Up» կատակերգական ֆիլմի թրեյլերը՝ Լեոնարդո Դի Կապրիոյի և Ջենիֆեր Լոուրենսի մասնակցությամբ:

Ասպիրանտ Քեյթ Դիբիասկին (Լոուրենս) և նրա աստղագիտության պրոֆեսոր դոկտոր Ռենդալ Մինդին (Դի Կապրիո) հայտնաբերում են գիսաստղ, որը թռչում է դեպի Երկիր: Բայց նրանց ոչ ոք չի հավատում: Մարդկությունը փրկելու համար գիտնականների դուետը շրջագայության է մեկնում` աղետի մասին մյուսներին զգուշացնելու համար:

Կինոռեժիսոր Ադամ Մաքքեյը իսկապես աստղային դերասանական կազմ է հավաքել: Դի Կապրիոյի և Լոուրենսի հետ միասին ֆիլմում ներգրավված են Մերիլ Սթրիփը, Քեյթ Բլանշեթը, Ջոնա Հիլը, Թիմոթի Շալամեն, Ռոն Պերլմանը, Արիանա Գրանդեն և շատ ուրիշներ:

Collider-ը նշում է, որ չնայած Netflix-ը ձեռք է բերել Don’t Look Up-ի տարածման բացառիկ իրավունքներ, սակայն ֆիլմն առաջին անգամ կինոթատրոններում կհայտնվի դեկտեմբերի 10-ին՝ նախքան հարթակում տեղադրվելը:

Netflix-ում ֆիլմի պրեմիերան տեղի կունենա դեկտեմբերի 24-ին: