Քայլի Ջեներին հղիության մասին լուրի հաստատումից հետո առաջին անգամ նկատել են Նյու Յորքում զբոսնելիս (լուսանկարներ)

Ամերիկյան Keeping up with thet Kardashians իրապատում շոուի աստղ Քայլի Ջեները, որը կոսմետիկ միջոցների սեփական ապրանքանիշն ունի, հղիության մասին լուրի հաստատումից հետո առաջին անգամ է հայտնվել տեսախցիկների առաջ:

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, համացանցում հայտնված նոր լուսանկարները բացահայտում են Քայլիի հղիությունը: 24-ամյա միլիարդատիրուհուն նկատել են Նյու Յորքի շքեղ ռեստորաններից մեկն այցելելիս չորեքշաբթի:

Երիտասարդ գործարարուհին երեկոյան տեսքի համար ընտրել էր սպիտակ հանդերձաք՝ կարճ շրջազգեստ և երկար թիկնոց:

Նշվում է, որ Նյու Յորք Սիթիում Ջեները ներկա է լինելու Նյույորքյան բարձր նորաձևության շաբաթի ցուցադրություններին, որոնք մեկնարկել են նախօրեին: Ջեներն ավելի վաղ ինքն է հաստատել, որ երկրորդ երեխային է սպասում Թրևիս Սքոթից, որի հետ արդեն մեկ դուստր ունի՝ 3-ամյա Սթորմին: