Մահացել է «Իմ մեծ հունական հարսանիքը» ֆիլմի դերասանը

94 տարեկան հասակում մահացել է հունական ծագումով ամերիկացի դերասան Մայքլ Կոնստանտինը (Կոնստանտին Իոանիդիս)։ Տեղեկութունը հայտնում է The Hollywood Reporter-ը:

Դերասանը մահացել է օգոստոսի 31-ին Փենսիլվանիայի նահանգի Ռեդինգ քաղաքի իր տանը, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն սեպտեմբերի 8-ին:

Կոնստանտինի հարազատների փոխանցմամբ՝ դերասանը հիվանդ էր։

Կոնստանտինը լայն ճանաչում է ստացել «Իմ մեծ հունական հարսանիքը» ֆիլմում Կոստաս «Գաս» Պորտոկալոսի դերով։ Նա նկարահանվել է նաև այլ ֆիլմերում և սերիալներում ՝ «Իմ կյանքը», «Մթնշաղային գոտի», «Մասնավոր դետեկտիվ Մագնումը», «Դետեկտիվ Ռաշը»։