Այսօր Նորա Գրիգորյանի հարսանիքն է

Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի ռեժիսոր Նորա Գրիգորյանն այսօր ամուսնանում է: Այս մասին հայտնում է BRAVO.am-ը: Ռեժիսորի ընտրյալն Արմեն Բոջուկյանն է: Նա գործարար է:

Զույգի հարսանեկան երթուղին սկսվել է նորահարսի տնից. այնտեղից նրանք ուղևորվել են Սաղմոսավանք, որտեղ էլ տեղի է ունեցել զույգի պսակադրությունը:

Հարսնաքույրը դերասանուհի Վիկտորյա Սահակյանն է:

Եկեղեցում ամուսնական մատանիներով փոխանակվելուց հետո նորապսակները հյուրերի հետ երեկոն կանցկացնեն ռեստորանային համալիրներից մեկում: