ՌԴ ԱԻ նախարարի հետ, զոհվել է նաև հայտնի կինոռեժիսոր

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զնիչևը զոհվել է՝ Նորիլսկում միջգերատեսչական վարժանքների ժամանակ փորձելով փրկել կինոռեժիսոր Ալեքսանդր Մելնիկին։ Այս մասին գրում է «meduza.io»-ն։

Մելնիկը ժամանել է Նորիլսկի վարժանքներին, որպեսզի ընտրի Արկտիկայի և Հյուսիսային ծովային ճանապարհի զարգացմանը նվիրված վավերագրական ֆիլմի նկարահանման վայրը: Նա մահացել է նախարարի հետ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Զինիչևը փորձել է փրկել նկարահանող թիմի անդամին, որը սայթաքել է ժայռի եզրին և ընկել ջուրը: Նախարարը «ջուրն է նետվել՝ հարվածելով դուրս ցցված քարին»:

Ալեքսանդր Մելնիկը «Նոր երկիր» (2008) և «Տարածք» (2015) ֆիլմերի ռեժիսորն է: