Victoria’s Secret-ի «հրեշտակ» Ժասմին Թուքսն ամուսնացել է (լուսանկարներ)

Victoria’s Secret ապրանքանիշի հայտնի մոդել և «հրեշտակ» Ժասմին Թուքսն ամուսնացել է Snapchat-ի միջազգային բաժնի ղեկավար և Էկվադորի փոխնախագահ Խուան Դավիդ Բորերոյի որդու հետ: Այս մասին սեպտեմբերի 7-ին հայտնել է Page Six-ը:

Նշվում է, որ հարսանիքը տեղի է ունեցել Կիտոյում հանգստյան օրերին: Ըստ աղբյուրների՝ իրադարձությունը մեծ իրարանցում է առաջացրել երկրում:

Արարողությունը տեղի է ունեցել 16-րդ դարի եկեղեցի Սուրբ Ֆրանցիսկոյում: Հյուրերի թվում են եղել Ժասմինի մյուս գործընկերները՝ Սառա Սամպայոն, Ժոզեֆինա Սքրայվերը, Լաիս Ռիբեյրոն և Քեդսի Մերիտը:

Տոնակատարության համար գեղեցկուհին ընտրել է լիբանանյան Zuhair Murad ապրանքանիշի երկարաթև ժանյակավոր զգեստ:

Հիշեցնենք, որ մոդելը Բորերոյի հետ նշանադրության մասին հայտարարել էր 2020 թվականի սեպտեմբերին: Ժասմինը նշել էր, որ փեսացուն իրեն մատանի է նվիրել՝ օգտագործելով անօդաչու թռչող սարք: