Աստղագուշակ սեպտեմբերի 10-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Սովորականից հաճախ վեճեր կառաջանան, և երբեմն հենց դուք էլ դրանք կսկսեք: Ձեզ շատ կարևոր կթվա սեփական ճշմարտացիությունը ապացուցելը, չնայած՝ ինտուիցիան կհուշի, որ եթե մի փոքր սպասեիք, դա բոլորին ակնհայտ կդառնար: Արժե զգույշ լինել ղեկավարության և այն մարդկանց հետ զրուցելիս, որոնք կարող են ազդել ձեր կարիերայի զարգացման վրա: Բանն այն է, որ ձեր նկատողություններն ու սարկաստիկ արտահայտությունները նրանց ամեն անգամ հասկանալի չեն լինի:

Օրը հրաշալի է կարևոր բանով զբաղվելու համար: Դուք հեշտությամբ ամեն ինչ կանեք առանց օգնության, ինքներդ ճիշտ որոշումներ կընդունեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարենպաստ օր է. դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի կյանքի բոլոր ոլորտներում, դուք հրաշալի գլուխ կհանեք ստանձնած ամեն ինչից: Կկարողանաք ավարտել այն գործերը, որոնցից մի քանի ամիսների ընթացքում գլուխ հանել չէիք կարողանում: Շատ Ցուլերի կօգնեն հին ծանոթները: Օրը հրաշալի է հին աշխատանքային և անձնական կապերը վերականգնելու համար:

Արժե ժամանակ գտնել այն մարդկանց հետ շփվելու համար, որոնք յուրահատուկ թանկ են ձեզ համար: Քննարկելու բազում բաներ կլինեն, և դրա համար հիմա ամենահարմար պահն է: Նույնիսկ եթե նուրբ թեմա լինի, դուք կկարողանաք գտնել անհրաժեշտ բառերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Դուք ցանկացածի հետ կարող եք լեզու գտնել: Դրանից արժե օգտվել վերջին շրջանում լարված հարաբերությունները հարթելու և այն մարդկանց հետ հաշտվելու համար, որոնց հետ վիճել էիք, կամ էլ ազդեցիկ անձանց աջակցությունը ստանալու համար:

Օրը բազում օգտակար հուշումներ կբերի: Ուշադրություն դարձրեք մանրուքներին, որոնք հաճախ ձեզ հետաքրքիր մտքեր կտան: Անսպասելի հաջող կլուծվի այն հարցը, որը ձեզ վերջին շրջանում հանգիստ չէր տալիս: Հաճելի լուրը շատ Երկվորյակների կուրախացնի օրվա երկրորդ կեսին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բոլորին անխտիր մի հավատացեք: Այսօր դուք հեշտությամբ ցանկալին իրականության տեղ կընդունեք, և ոմանք կարող են օգտվել դրանից: Աշխատեք ստացված ցանկացած ինֆորմացիա ստուգել և հույս մի ունեցեք, որ հեշտությամբ խոստումներ տվող մարդիկ անպայման պահելու են դրանք:

Մնացած հարցերում օրը վատ չի դասավորվի: Եթե միայն ձեզ վրա հույս դնեք, ապա գլուխ կհանեք բոլոր գործերից, ոչ միանշանակ իրավիճակից էլ ելք կգտնեք: Օրվա երկրորդ կեսին մտերիմները ձեր օգնության կարիքը կունենան, և դուք կաշխատեք նրանցից յուրաքանչյուրին աջակցել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Վատ օր չէ, որը կրկնակի լավը կդառնա, եթե դադարեք դատարկ բաների համար անհանգստանալ: Չարժե սրտին մոտ ընդունել ծագած խնդիրները. դրանց արագ լուծում կգտնվի և ամենայն հավանականությամբ՝ մեծ ջանքեր գործադրելու կարիք էլ չի լինի: Հնարավոր են անսպասելի, բայց շատ հաճելի հանդիպումներ: Որոշ Առյուծներ կկարողանան հանդիպել մարդկանց, որոնց վաղուց էին կարոտում:

Հնարավոր են հեռվից լավ նորություններ: Հաճախ դրանք կապված կլինեն ձեր աշխատանքային կամ ուսման հետ կապված ծրագրերի հետ: Լրիվ պարզ կդառնա, որ պայմանները բարենպաստ են, և դուք շուտով կիրագործեք մտածածը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ոչ մի տեղ մի շտապեք: Սա հանգիստ, համաչափ օր կլինի և հարմար կլինի կուտակված գործերից գլուխ հանելու համար: Կկարողանաք մտորել կարևոր հարցերի շուրջ: Հազիվ թե ինչ-որ մեկն այսօր շեղի ձեզ, անտեղի խորհուրդներ տա կամ փորձի ձեզ ճիշտ ուղու վրա դնել:

Օրվա երկրորդ կեսը ապագայի հետ կապված լավ գաղափարներ կբերի: Հնարավոր է՝ հասկանաք, թե ինչ է պետք ձեռնարկել, որպեսզի հեռու նպատակները մոտենան: Ընկերները ինչ-որ հետաքրքիր բան կառաջարկեն և արժե առանց երկար մտածելու համաձայնությամբ պատասխանել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Կարևոր գործերը, պատասխանատու հանդիպումները, լուրջ բանակցություններն արժե ծրագրել օրվա առաջին կեսի համար, քանի որ հենց այն արդյունավետ կլինի: Բացի այդ, նշված հատվածում հաճախ ու հաճույքով կօգնեն և՛ հին ծանոթները, և՛ նրանք, ովքեր ձեզ առաջին անգամ են տեսնում: Հաջողությամբ կլուծվեն ֆինանսական հարցերը, չեն բացառվում դրամական մուտքերը:

Օրվա երկրորդ կեսը անհանգստության առիթներ կբերի: Դրանք մեծ մասամբ մտացածին կլինեն, բայց որոշ ժամանակ կանցնի մինչև դա հասկանաք: Կարևորը խուճապի չմատնվելն ու լավատեսությունը պահպանելն է: Ձեզ մոտ ամեն ինչ կստացվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Դուք մեծ նշանակություն կտաք մանրուքներին՝ դրանով բարդացնելով ձեր և շրջապատողների կյանքը: Աշխատեք իրավիճակն ընդհանուրի մեջ տեսնել ու միանգամից կհասկանաք, որ պայմանները լավ են դասավորվել, անհաղթահարելի խոչընդոտներ չկան, իսկ ձեր համախոհները հուսալի և ուժեղ են: Վատ օր չէ կարևոր, բարդ ու մասշտաբային գործ ստանձնելու համար, եթե պատրաստ եք նրան, որ այն արագ ավարտին հասցնել չի հաջողվելու:

Աշխատեք ավելի շատ շփվել նրանց հետ, ովքեր գիտեն՝ ինչպես ուրախացնել, ոգեշնչել ու հետաքրքրել ձեզ: Բաց մի թողեք առօրյա հոգսերից շեղվելու և լրիվ նոր բանով զբաղվելու հնարավորությունը. հիմա դա ձեզ համար օգտակար կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Աշխատեք շատ չհոգնել: Այսօր ցանկալի չէ ուժասպառ լինելը, ամեն գնով ծրագրած ամեն ինչ անելը: Որոշ գործեր կարելի է հանգիստ հետաձգել, իսկ ազատ ժամանակը նվիրել նրան, ինչը ձեզ իսկապես հետաքրքրում է: Մտածեք, թե ում հետ կարող եք կիսվել ձեր հոգսերով. կողքին կլինեն մարդիկ, որոնք հաճույքով կօգնեն:

Օրը հարմար է ձեզ լավ ճանաչող մարդկանց հետ շփվելու համար: Մտերիմների հետ կարող եք կիսվել ապրումներով, կասկածներով ու հույսերով: Դուք անպայման աջակցություն կստանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Այսօր ձեր դիվանագիտական տաղանդները բոլորին օգտակար կլինեն: Դուք կհաշտեցնեք վիճողներին, կօգնեք պայմանավորվել նրանց, ովքեր ընդհանուր լեզու չեն գտնում իրար հետ, հաճախ միջնորդ կդառնաք այն մարդկանց միջև, որոնց համագործակցությունը բոլորին շահեկան կլինի: Չնայած այս բոլոր զբաղմունքները հոգնեցնող են, բայց ձեզ հաճույք կպատճառեն:

Ստիպված եք լինելու զբաղվել և՛ ընթացիկ գործերով, և՛ լուծել առօրյա հարցերը: Դա ձեզ քիչ կուրախացնի, կձանձրացնի: Բայց դուք բոլոր դեպքերում ամեն ինչից հրաշալի գլուխ կհանեք և այնքան արագ, որ հանգստի համար ժամանակ էլ կմնա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա սկիզբը հանգիստ ու արդյունավետ կլինի: Այն հարմար կլինի ցանկացած զբաղմունքի համար՝ լավ ծանոթներից մինչև լրիվ նորերի: Հնարավորություն կունենաք կյանքի կոչել վաղուց առաջ եկած գաղափարը: Ընկերները հաճույքով կօգնեն ձեզ:

Օրվա երկրորդ կեսը խառնաշփոթի մեջ կանցնի: Շատ բան պիտի հասցնեք, ստիպված եք լինելու շտապել, իսկ դա ձեզ կստիպի հուզվել: Բայց լուրջ խնդիրներ չեն առաջանա, իսկ փոքրիկ դժվարություններին հումորով կվերաբերվեք: Երեկոն հաճելի հանդիպումներ, ինչպես նաև հրավերներ է խոստանում այնպիսի վայրեր, որտեղ վաղուց էիք ուզում լինել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Վառ, հագեցած օր է: Ձեր նպատակասլացությանը կարելի է միայն նախանձել. դրա շնորհիվ հնարավորություն կունենաք հասնել նրան, ինչը նախկինում լրիվ անհնար էր թվում: Առօրյա գործերը հեշտությամբ կտրվեն: Ոչ մեծ դժվարություններ կլինեն, եթե նոր բան ստանձնեք, բայց դրանք էլ կկարողանաք հաղթահարել:

Օրը հաճելի հանդիպումներով, հետաքրքիր զրույցներով լի կլինի: Մարդիկ հաճախ կկիսվեն ձեզ հետ կարևոր տեղեկատվությամբ՝ իրենք էլ չնկատելով դա: Դուք անպայման օգուտ կքաղեք նրանից, ինչ կհաջողվի իմանալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: