Ջեյ Լոն և Բեն Աֆլեքը ռոմանտիկ ուղևորություն են կատարել Վենետիկ (լուսանկարներ)

Հայտնի երգչուհի, դերասանուհի, պարուհի Ջենիֆեր Լոպեսը և դերասան Բեն Աֆլեք, որոնք 17 տարի առաջ բաժանվելուց հետո կրկին վերամիավորվել են, միասին Վենետիկ են մեկնել, որտեղ ընթանում է միջազգային կինոփառատոնը:

Ինչպես գրում է Daily Mail-ը, պապարացիների արած լուսանկարներում զույգը երջանիկ տեսք ունի և ձեռք-ձեռքի է շրջում ամենուր:

52-ամյա Լոպեսը կրել է ճերմակ էլեգանտ զգեստ, մինչդեռ 49-ամյա Աֆլեը քեժուալ ոճով է հանգնված եղել: Զույգը կինոփառատոնի անցկացման վայր է ժամանել ջրային տաքսիով: