Թոմ Քրուզը «Առաքելությունն անիրագործելի է 7» ֆիլմի նկարահանման ժամանակ 4 անգամ պարաշյուտով թռել է ուղղաթիռից (լուսանկարներ, տեսանյութ)

Հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ Թոմ Քրուզը հայտնի է բարդ հնարքներն անձամբ անելու տաղանդով, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ 59-ամյա դերասանը «Առաքելությունն անիրագործելի է 7» ֆիլմի նկարահանման ժամանակ 4 անգամ պարաշուտով թռել է ուղղաթիռից:

Դա տեղի է ունեցել Անգլիայի ամենատեսարժան վայրերից մեկում՝ Լեյք Դիսթրիքթում:

Նշվում է, որ ամեն ինչ հաջող է անցել: Քրուզը վայրէջք է կատարել դաշտում, ապա մեքենայով տեղափոխվել է մյուս նկարահանման վայր: