Ավելի քան 72 000 դոլար. Էլվիս Փրեսլիի մազափունջը վաճառվել է աճուրդում

Հայտնի երաժիշտ Էլվիս Փրեսլիի մազափունջը, որը կտրել ու խնամքով պահպանել է աստղի վարսավիրը՝ Հոմեր Ջիլ Ջիլանդը, հանվել է աճուրդի, գրում է Luxury Launches-ը:

Սև ներկված մազափունջը վաճառվել է 72 500 դոլարով: Նշվում է, որ նմուշն ունի բեյսբոլի գնդակի մեծություն:

Բացի այդ, աճուրդի ընթացքում վաճառվել է Փրեսլիի հագուստը, որը նա կրել է 1972-ին Մեդիսոն Սքուեր Գարդենում համերգի ժամանակ: Նմուշի համար վճարվել է 1 012 500 դոլար:

Viva Las Vegas ֆիլմից երաժշտի  մրցարշավային սաղարվարտը վաճառվել է 23 750, կոշիկները՝ 28 750, գոտին՝ 25 000 դոլարով: