Դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը թողարկել է «LolaVie» անվանումով իր բյութի ապրանքանիշը։ Այս մասին գրում է «edition.cnn.com»-ը։
Աստղը ներկայացրել է շարքի առաջին ապրանքը՝ սփրեյ մազերի համար, որն օգնում է հարթեցնել խճճվող մազերը, ինչպես նաև փայլ է հաղորդում ու պաշտպանում վնասվածքներից։ Արտադրանքը չի թեստավորվել կենդանիների վրա և գերազանցապես բուսական բաղադրիչներ է պարունակում։
«LolaVie»-ի գրանցման հայտը ներկայացվել է 2019թ-ին։ Նախատեսվում էր ապրանքանիշի ներքո դեմքի և մարմնի համար լոսյոններ, լոգանքի գելեր, մոմեր եւ մազերի խնամքի միջոցներ թողարկել։ Առայժմ հայտնի չէ ընկերության հստակ նմուշակազմը։