Բրյուս Ուիլիսը կնկարահանվի «Tubi» մարտաֆիլմում, որը հիմնված է Գրանթ Չեսթեյնի «Ուղղիչ միջոցներ» կոմիքսի վրա. հայտնում է Collider-ը:
Ֆիլմի իրադարձությունները կզարգանան աշխարհի ամենավտանգավոր բանտի՝ Ubermax կոչվող բանտարկյալների շուրջ: Այն բնակեցված է դաժան և արյունարբու հրեշներով, կիբորգներով:
Բանտարկյալների մեջ ամենահայտնին սուպեր հանճարն է` Ուլիուս Լաբ անունով (Ուիլիս):
Շոն Պատրիկ Օ’Ռեյլին ընտրվել է որպես մարտաֆիլմի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր: Կինոգործչի համար առաջիկա նախագիծը կդառնա առաջին լիամետրաժ ֆիլմը:
Ըստ Օ’Ռեյլիի՝ ինքը միշտ եղել է Գրանտ Չեսթեյնի ստեղծագործության երկրպագուն և երազել է նկարահանել նրա կոմիքսները:
Մարտաֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2022 թվականի գարնանը: