Նիկի Մինաժի ամուսնուն սպառնում է 10 տարվա ազատազրկում

Ռեփ կատարող Նիկի Մինաժի ամուսինը՝ Քենեթ Փեթին, իրեն մեղավոր է ճանաչել Կալիֆոռնիայում որպես սեռական հանցագործ չգրանցվելու համար, գրում է Daily Mail-ը:

43-ամյա Փեթին դատական ​​նիստին մասնակցել է տեսակապի միջոցով: Նա կդատապարտվի 2022 թվականի հունվարի 24-ին: Տղամարդուն սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում։

1985 թվականին Քենեթ Փեթթին մեղադրվում էր 16-ամյա աղջկա բռնաբարության մեջ, նա ստիպված էր մեկուկեսից մինչև 4.5 տարի բանտում անցկացնել: Տղամարդը ազատազրկվեց չորս տարի և այժմ համարվում է երկրորդ կարգի սեռական հանցագործ Նյու Յորքի նահանգում, ինչը նշանակում է, որ կրկնակի հանցագործության վտանգ կա: 2019-ին տեղափոխվելով Կալիֆոռնիա՝  նա որպես այդպիսին չի գրանցվել ոստիկանությունում, ինչը օրենքի խախտում է:

Օգոստոսին Քենեթ Փեթիի կողմից բռնաբարված Ջենիֆեր Հաֆը դատի է տվել նրան և Նիկի Մինաժին: