Էվելինա Բարսեղյանի «Ժառանգը» ֆիլմը՝ «Киношок» կինոփառատոնում

Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ նկարահանված ռեժիսոր Էվելինա Բարսեղյանի «Ժառանգը» կարճամետրաժ ֆիլմն ընդգրկվել է «Կինոշոկ» ԱՊՀ և Մերձբալթյան երկրների կինոփառատոնի հիմնական մրցույթում: Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնից:

«Կինոշոկ» 30-րդ հոբելյանական կինոփառատոնը կանցկացվի սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 2-ը՝ Անապայում: Հազարավոր հայտերից մրցույթի համար ընդհանուր առմամբ ընտրվել են 30 ֆիլմ:
Կինոփառատոնի ժյուրիի նախագահն է Վլադիմիր Կոտը:

«Ժառանգը» ֆիլմի արտադրող ընկերությունն է՝«AcademyFilms», սցենարի հեղինակը՝ Էվելինա Բարսեղյանը, պրոդյուսերը՝ Արամ Թորոսյանը, կոմպոզիտորը՝ Միքայել Ոսկանյանը, օպերատորը՝ Արտո Խաչատուրյան: Ֆիլմում նկարահանվել են Լևոն Հախվերդյանը, Դիանա Մալենկոն, Ջուլիետա Ստեփանյանը: