Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը միասին են ներկայացել Վենետիկի կինոփառատոնին (լուսանկարներ)

Հայտնի երգչուհի, դերասանուհի, պարուհի Ջենիֆեր Լոպեսը և դերասան Բեն Աֆլեքը, որոնք 17 տարի առաջ բաժանվելուց հետո կրկին վերամիավորվել են, միասին Վենետիկ են մեկնել, որտեղ ընթանում է միջազգային կինոփառատոնը:

Ինչպես գրում է Daily Mail-ը, պապարացիների արած լուսանկարներում զույգն անկաշկանդ է իր երջանկությունը ցույց տալու հարցում:

52-ամյա երգչուհին, որի դեմքից ժպիտն անպակաս է, կրում է էլեգանտ հագուստ, իսկ 49-ամյա Աֆլեքը՝ կոստյում:

Զույգը Վենետիկի կինոփառատոնում մասնակցել է Աֆլեքի «Վերջին մենամարտը» ֆիլմի պրեմիերային: