Ջասթին Բիբերը տարվա լավագույն կատարող է ճանաչվել MTV-ի վարկածով

Կանադացի երգիչ Ջասթին Բիբերը MTV Video Music Awards (MTV VMA) մրցանակաբաշխության կողմից ճանաչվել է «Տարվա կատարող»: Արարողությունը ուղիղ հեռարձակվում է MTV հեռուստաալիքով:

Բիբերը նշել է, որ անցած տարին դժվար էր բոլորի համար, այդ թվում՝ կորոնավիրուսային համավարակի պատճառով: Նա առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել իր կնոջը՝ Հեյլի Բոլդուինին, որի հետ ամուսնացել է այս տարի:

Բացի այդ, կանադացու՝ Peaches կոչվող համատեղ ստեղծագործությունը Դեսման Էվանսի (Giveon) և Էշթոն Սիմոնդս (Daniel Caesar) հետ լավագույնն է ճանաչվել «Փոփ երաժշտություն» անվանակարգում:

Այս տարի MTV Video Music Awards-ը վերադարձել է իր սովորական ձևաչափին. բոլոր մրցանակները հանձնվում են Բրուքլինի փակ մարզական արենայի Barclays Center-ում՝ երկրպագուների առջև: