Ջեյ Լոն Dolce & Gabbana-ի շքեղ զգեստով զբոսնել է վենետիկյան գոնդոլով (լուսանկարներ)

Երգչուհի, պարուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսն այս օրերին գտնվում է իտալական Վենետիկ քաղաքում, որտեղ զբոսնել է հանրահայտ գոնդոլով:

Ինչպես գրում է pagesix.com-ը, 52-ամյա աստղն անզուգական տեսք է ունեցել՝ կրելով Dolce & Gabbana նորաձևության տան ստեղծած շքեղ զգեստներից մեկը:

Հատկանշական է, որ զգեստի վրա պատկերված են եղել վենետիկյան գեղեցիկ տեսարաններ: