«Դուք նման եք պոռնոաստղի». երկրպագուները Մադոննային քննադատել են MTV Video Music Awards-ին՝ նրա հանդերձանքի պատճառով (լուսանկարներ, տեսանյութ)

Երկրպագուներն ամերիկացի երգչուհի Մադոննային համեմատել են պոռնոաստղի հետ՝ MTV Video Music Awards մրցանակաբաշխությանը նրա հանդերձանքի պատճառով: Համապատասխան լուսանկարներն ու մեկնաբանությունները հայտնվել են աստղի Instagram-ի էջում:

63-ամյա աստղը բեմ է բարձրացել բրիտանական Burberry բրենդի թրենչով, որի կոճակները ելույթի վերջում արձակել է՝ ի ցույց դնելով համարձակ հանդերձանքը: Նա կրել է սև կաշվե բոդի՝ խոր լանջաբացվածքով, լատեքսից գլխարկ, ցանցավոր զուգագուլպա, կաշվե ձեռնոցներ  ու բարձրակրունկներ:

Հետևորդները մեկնաբանություններում քննադատել են Մադոննայի տեսքը. «Մադոննա, լա՞վ ես», «Ավելի քիչ ֆոտոշոփ և պլաստիկ վիրաբուժություն», «Դուք 63 տարեկան եք, ոչ թե 22, արդեն մեծանալու ժամանակն է», «Դադարեցրե՛ք, հանդերձանքը պարզապես սարսափելի է», «Դուք նման եք պոռնոաստղի», «Ո՞վ ասաց, որ գեղեցիկ է»: