Լանա Դել Ռեյը ցանկանում է ջնջել սոցցանցերի իր էջերը

Երգչուհի Լանա Դել Ռեյը պաշտոնապես ջնջում է սոցիալական ցանցերի իր բոլոր հաշիվները:

Պատճառը վերջին գրառման մեջ բացատրել է 36-ամյա երգչուհին:

«Բարև ընկերներ, ես պարզապես ուզում էի ձեզ տեղեկացնել, որ վաղը մենք պատրաստվում ենք «անջատել» մեր սոցիալական հաշիվները: Պատճառն այն է, որ ես շատ հետաքրքրություններ ունեմ և ունեմ այլ աշխատանքներ, որոնք պահանջում են գաղտնիություն և մաքրություն»,- ասել է Լանան ինստագրամյան տեսաուղերձում:

Երգչուհին նաև ասել է. «Միշտ կարևոր է լինել դիտորդ: Առայժմ ես պատրաստվում եմ մի փոքր նեղացնել իմ շրջապատը և շարունակել զարգացնել որոշ այլ հմտություններ և հետաքրքրություններ»:

Նշենք, որ այս պահին աստղի հաշիվը, որը ստեղծվել է 2005 թվականին, ունի 20,7 միլիոն բաժանորդ և 766 հրապարակում: