Անդրեյ Մալախովն խոստովանել է` ինչու է հեռացել Առաջին ալիքից

Հայտնի հաղորդավար Անդրեյ Մալախովը խոստովանել է, որ արդեն 5 տարի է՝ իր համար փակ են Առաջին ալիքի դռները. նա «անցանկալի անձ» է դարձել հեռուստաալիքի ղեկավարության համար։

«Թող խոսեն» («Пусть говорят») նախագծի նախկին հաղորդավարը 2017-ին հայտարարել էր, որ հեռանում է Առաջին ալիքից և գրեթե ոչինչ չէր ասել պատճառների մասին։

Հիմա նա Սոֆիկո Շևարդնաձեին պատմել է ճշմարտությունը՝ շեշտելով, որ հոգնել էր ղեկավարության արհամարհական վերաբերմունքից։ Մալախովը նշել է, որ Առաջին ալիքում աշխատել է 25 տարի, բայց իր վաստակը ոչ ոք չի գնահատել. բոլորը տեսել են միայն «սուրճ մատուցող տղայի»։

Հիշեցնենք` երբ հաղորդավարը լքեց Առաջին ալիքը, նրա հետևից հեռացավ նաև «Թող խոսեն» նախագծի ամբողջ թիմը։ Մալախովին հիմա նույնիսկ թույլ չեն տալիս մտնել հեռուստաընկերություն, բայց նա չի զղջում իր որոշման համար: