Բեն Աֆլեքը պաշտպանել է Ջենիֆեր Լոպեսին հարբած երկրպագուից (տեսանյութ)

Վենետիկի կինոփառատոնի ժամանակ Բեն Աֆլեքը և Ջենիֆեր Լոպեսը բախվել են հարբած երկրպագուի հետ:

Տղամարդն առանց դիմակի ցանկացել է սելֆի անել զույգի հետ՝ աստղերի մոտ գնալով:

49-ամյա դերասանը հետ հրեց երկրպագուին, ով չափազանց մոտ էր կանգնել Ջենիֆեր Լոպեսին: Շուտով նրանց անձնական թիկնապահը բռնում է երկրպագուի դաստակներից և նրան հեռացնում աստղային զույգից:

Վենետիկի փառատոնն առաջին իրադարձությունն էր, որին Բեն Աֆլեքը և Ջեյ Լոն մասնակցում էին միասին: