Ջենիֆեր Էնիսթոնը հուզիչ կերպով աջակցել է Էլեն Դեջեներեսին (տեսանյութ)

Էլեն Դեջեներեսը պատրաստվում է հրաժեշտ տալ իր հեղինակային շոուին՝ 18 տարի եթերից հետո: Նախագիծը որոշել են փակել այն բանից հետո, երբ աշխատակիցները բողոքել են թիմում տիրող «թունավոր մթնոլորտից» և չարաշահումներից: Աշխատակիցների մեղադրանքները հանգեցրել են Warner Bros.-ի մի ամբողջ հետաքննության:

Դժվար շրջանում Էլենին աջակցել է նաև նրա վաղեմի ընկեր Ջենիֆեր Էնիսթոնը: Ժամանակին հենց նա էր, ով դարձել է ծրագրի առաջին հյուրը՝ 2003 թվականին, իսկ այժմ վերադարձել է ստուդիա՝ Ellen Show-ի վերջին սեզոնը բացելու համար: Առաջիկա թողարկման անոնսը չափազանց զգացմունքային է ստացվել:

Մտնելով ստուդիա՝ Ջենիֆերը գրկե է Էլենին և դահլիճ ուղարկել օդային համբույրներ: Արդեն աթոռին նստած՝ նա չի կարողացել զսպել արցունքները:

Լեգենդար Ellen Show-ի վերջին եթերաշրջանին Դեջեներեսը հայտարարել է հյուրերի աստղային կազմի մասին: Շոուում կհայտնվի Ջիմի Քիմելը: Ավելին, KUWTK ռեալիթի շոուի ավարտից հետո առաջին անգամ հարցազրույց կտա Քիմ Քարդաշյանը: