Մեգան Ֆոքսի սիրելին MTV մրցանակաբաշխության ժամանակ կոնֆլիկտ է ունեցել Մաքգրեգորի հետ (տեսանյութ)

Դերասանուհի Մեգան Ֆոքսի սիրելին՝ ամերիկացի ռեփեր Machine Gun Kelly-ը (Քոլսոն Բաքեր) MTV մրցանակաբաշխության ժամանակ կոնֆլիկտ է ունեցել UFC-ի երկու քաշային կարգի չեմպիոն Քոնոր Մաքգրեգորի հետ:

Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է ESPN հեռուստաալիքի լրագրող Մարկ Ռայմոնդին:

Ենթադրվում է, որ կոնֆլիկտի պատճառը արտիստի՝ մարտիկի հետ լուսանկարվելուց հրաժարվելն է:

Հաղորդվում է, որ ռեփերը հրել է մարզիկին: Ի պատասխան՝ Մաքգրեգորը բաժակ է նետել երգչի վրա, ինչից հետո անվտանգության ծառայությունը միջամտել է: