52-ամյա Ջեյ Լոն MTV Video Music Awards-ին ներկայացել է բարեմասնություններն ընդգծող հանդերձանքով (լուսանկարներ, տեսանյութ)

Հոլիվուդյան դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսը MTV Video Music Awards մրցանակաբաշխությանը ներկայացել է համարձակ հանդերձանքով և բուռն քննարկումներ առաջացրել համացանցում: Համապատասխան լուսանկարներն ու մեկնաբանությունները հայտնվել են Daily Mail-ում:

52-ամյա աստղը հանրությանն է ներկայացել David Koma ապրանքանիշի սև վերնազգեստով և մինի կիսաշրջազգեստով, որոնք կրծքերի և ազդրերի հատվածոււմ կիսով չափ բաց են:

Ընթերցողները մեկնաբանություններում քննարկել են Լոպեսի կերպարը: Ոմանք քննադատել են երգչուհու հագուստը. «Կիսաշրջազգեստը սարսափելի է», «Զզվելի հանդերձանք: Ո՞ւր է կորել Ձեր գեղեցիկ ոճը», «Նա ծիծաղելի տեսք ունի», «Նա պետք է հագնվի ըստ տարիքի»:

Մյուսները, մյուս կողմից, հիացել են աստղի արտաքինով. «Օ՜, նա այնքան ապշեցուցիչ տեսք ունի»: «Պատկերացրեք, որ այսպիսի տեսք ունենաք 52 տարեկանում: Նա անիրական է», «Ջենիֆերը հիանալի տեսք ունի իր տարիքի համար»: