Ամերիկացի երգչուհի Բեյոնսեի և ռեփեր Ջեյ Զիի ավագ դուստրը՝ Բլյու Այվին, դարձել է MTV Video Music Awards մրցանակաբաշխության ամենաերիտասարդ դափնեկիրը:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, 9-ամյա Բլյու Այվին մրցանակի է արժանացել որպես Brown Skin Girl երգի հեղինակ և բեկ-վոկալ: Երգը տեղ է գտել Բեյոնսեի 2019 թվականի The Lion King: The Gift ալբոմում:
Երգի տեսահոլովակը նույնպես մրցանակի է արժանացել «լավագույն կինեմատոգրաֆիա» անվանակարգում:
Հիշեցնենք, որ մրցաանակաբաշխությունը ցուցադրվել է շաբաթ MTV հեռուստաալիքով: «Տարվա կատարող» է ճանաչվել կանադացի երգիչ Ջասթին Բիբերը: