Համբույր դիմակների վրայից. Ջեյ Լոն և Բեն Աֆլեքը ցնցել են Met Gala-ն

Ջենիֆեր Լոպեսը դարձել է լուսադեմին տեղի ունեցած Met Gala-ի կարմիր գորգի աստղը: Երգչուհին սկզբում միայնակ է ներկայացել լուսանկարիչների առջև, իսկ հետո նրան միացել է Բեն Աֆլեքը:
Նորաձևության ոլորտում ամենաաղմկոտ և ցնցող իրադարձությունը տեղի է ունեցել Նյու Յորքում:

Երգչուհի Ջենիֆեր Լոպեսը կարմիր գորգին հայտնվել է կովբոյական ոճի հագուստով: Երգչուհին երեկոյի համար ընտրել է Ռալֆ Լորենի տպավորիչ հանդերձանքը՝ կովբոյական գլխարկ, զանգվածային կաշվե չոկեր, մետաղյա վզնոց, շագանակագույն զգեստ՝ խորը դեկոլտեով, մուշտակ, կաշվե թևնոցներով և բարակ կրունկներով արծաթագույն կոշիկներ:

Այնուհետև «Մերկապարուհիներ» ֆիլմի աստղին միացել է նրա սիրեցյալը՝ Բեն Աֆլեքը: 49-ամյա դերասանը միջոցառման համար ընտրել է դասական կերպար՝ սև սմոքինգ և փողկապ:

Շատ տարիներ անց վերամիավորվելով՝ Բենն ու Ջենիֆերը երեկոյին երջանիկ տեսք են ունեցել: Նրանք դրել էին պաշտպանիչ դիմակներ, բայց դա չի խանգարել նրանց ճանաչելուն: Սիրահարները չեն թաքցրել իրենց զգացմունքները. նրանք հանրության առջև համբուրվել են դիմակների վրայից: Ապա դերասանը երգչուհուն ամուր գրկել է: Արտիստները մեծ աղմուկ են բարձրացրել միջոցառման ժամանակ. լուսանկարիչները ակտիվորեն նկարահանել են աստղային զույգին: