Ռեփեր Blueface-ը ծեծի է ենթարկել անվտանգության աշխատակցին

Ամերիկացի ռեփեր Blueface-ը (Ջոնաթան Պորտեր) և նրա ընկերները դաժանաբար ծեծել են անվտանգության աշխատակցին՝ Կալիֆոռնիայի գիշերային ակումբի մոտ: Ըստ TMZ-ի՝ միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 12-ի երեկոյան:

Ականատեսների վկայությամբ՝ 24-ամյա երաժիշտը մտադիր էր ընկերների հետ հանգստանալ գիշերային ակումբում, սակայն մուտքի մոտ նրան խնդրել էին ցույց տալ անձնագիրը: Երաժիշտը փաստաթուղթ չի ունեցել իր հետ և փորձել է ապացուցել անվտանգության աշխատակցին, որ ինքը մեծահասակ է՝ օգտագործելով Google-ը՝ մուտքագրելով իր մականունը: Բայց դա նույնպես չի օգնել համոզել պահակին: Արդյունքում, վրդովված Blueface-ն ու նրա ընկերները մի քանի հարված են հասցրել տղամարդուն, որից հետո նրանք փախել են դեպքի վայրից: Տուժածը դեմքի վնասվածքներով տեղափոխվել է մոտակա հիվանդանոց:

Այս պահին ոստիկանությունը հետաքննում է կատարվածը: Ռեփերին դեռ պաշտոնապես մեղադրանք չի առաջադրվել:

2020 թվականին Blueface-ը հայտնվել է սկանդալի կենտրոնում, երբ բեմադրել է տեսահոլովակ, որում պատկերված էին մերկապարուհիներ՝ խախտելով հակավիրուսային բազմաթիվ «սահմանափակումներ»: