«Ոսկե ծիրանի» շրջանակում ռեժիսոր Պիեռ-Սայմոն Գուտմանը դասընթաց կանցկացնի ոլորտի մասնագետների հետ

Կինոյի բնագավառը լուսաբանող լրագրողները, կինոքննադատները, գրողները, ինչպես նաև մշակույթի՝ մասնավորապես կինոյի ոլորտով հետաքրքրվածները կարող են իրենց մասնագիտական հմտությունները զարգացնել Երևանի «Ոսկե ծիրան» 18-րդ միջազգային կինոփառատոնի ընթացքում կազմակերպված  դասընթացի շնորհիվ:

GAIFF Pro արտադրական հարթակի շրջանակում նախաձեռնած դասընթացը կվարի Պիեռ-Սայմոն Գուտմանը, որը կարճամետրաժ ֆիլմերի ռեժիսոր է և ֆրանսիական L’Avant-Scène Cinéma ամսագրի փոխխմբագիրն է,  մասնագիտացված է կինոքննադատության ասպարեզում։

Հետաքրքրվածները դասընթացին մասնակցելու հայտը կարող են լրացնել ստորև՝  https://forms.gle/uJ3WgQqVBn4Fo2yZA, կցելով Ձեր CV-ն և երկու մասնագիտական հոդված։

Մասնակցության վերջնաժամկետը սեպտեմբերի 25-ն է։