Բեյոնսեն և Ջեյ Զին երեխաների հետ հանգստանում են Իտալիայում. ընտանեկան լուսանկարներ

Met Gala-ն այս տարի անցկացվեց առանց 40-ամյա Բեյոնսեի: Երգչուհին նախընտրել է ընտանեկան հանգիստը՝  նորաձևության հայտնի իրադարձությունից: Այժմ աստղը 51-ամյա ամուսնու՝ Ջեյ Զիի և չորսամյա դստեր՝ Ռումիի հետ միասին, հանգստանում է Իտալիայում: Եվ, դատելով նկարներից, նա ամենևին չի զղջում բաց թողնված իրադարձության համար. լուսանկարներում Բեյոնսեն լայն ժպտում է:

Հայտնիների ընտանիքը հանգստանում է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի զբոսանավում, որով նրանք նավարկում են Միջերկրական ծովում:

Հավանաբար, ընտանիքն արձակուրդ է գնացել ամբողջ կազմով՝ ոչ միայն Ռումիի, այլև իննամյա դստեր Բլու Այվիի և չորսամյա Սիրի հետ միասին: Մինչ այժմ, սակայն, միայն զույգի կրտսեր դուստրն է կադրում հայտնվել. Բեյոնսեն խուսափում է երեխաների լուսանկարները հաճախ հրպարակելուց՝ հատկապես երկվորյակների: