Հաշտությո՞ւն. Քանյե Ուեսթը կրկին սկսել է հետևել Քիմ Քարդաշյանին Ինստագրամում

Մենք, անկեղծ ասած, արդեն չենք հասցնում հետևել Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի հարաբերությունների զարգացմանը: Նախ ամուսինները պլանավորում են ամուսնալուծվել, այնուհետև Քիմը հարսանյաց զգեստով հայտնվում է ամուսնու համերգին, իսկ վերջերս ռեփերը դադարել էր հետևել իր ընտրյալին Ինստագրամում:

Հիմա, կարծես թե, զույգի հարաբերություններում որոշակի փոփոխություններ են նկատվում: Քանյեն նորից բաժանորդագրվել է կնոջ ինստագրամյան էջին, և նա, ի դեպ, նույն կերպ է պատասխանել: Հավելենք, որ ավելի վաղ Ուեսթն իր Twitter-ում էր դադարել հետևել Քարդաշյանների ընտանիքին (ներառյալ Քիմին):

Հիշեցնենք, որ զույգի բաժանության մասին լուրերը սկսեցին տարածվել դեռ այդ տարվա փետրվարից, երբ հայտնի դարձավ, որ Քիմը փաստաթղթեր է ներկայացրել ամուսնալուծության նպատակով։