Հայտնի թենիսիստուհի Մարիա Շարապովան լուսանկարվել է թենիսի երկու լեգենդների՝ Վենուս և Սերենա Ուիլյամս քույրերի հետ:
Քույրերից ավագը՝ Վենուսը, տեղադրել է լուսանկարը Ինստագրամի իր էջի Stories բաժնում և մակագրել՝ «Վերամիավորում»: Նշենք, որ իրենց կարիերայի մեծ մասի ընթացքում աղջիկները սառը հարաբերություններ ունեին:
Լուսանկարն արվել է նախօրեին կայացած Met Gala նորաձևության ամենամյան միջոցառման ընթացքում:
Երեք թենիսիստները միասին 35 հաղթանակ են տարել Մեծ սաղավարտի մրցաշարերում: Շարապովան ունի 5 այդպիսի տիտղոս, Վենուսը՝ 7, Սերենան՝ 23: